Թեհրանը ստացել է հրադադարի առաջարկներ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը միջնորդներից ստացել է առաջարկներ՝ ուղղված հրադադարին և Միացյալ Նահանգների հետ հակամարտության դեէսկալացիային։
Ճեպազրույցի ընթացքում դիվանագետը, անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հրադադարի վերաբերյալ առաջարկների առկայության մասին հարցին, նշել է. «Կան առաջարկներ, մենք ստացել ենք դրանք, բայց թույլ տվեք չմանրամասնել»։ Իսմայիլ Բաղային հավելել է, որ միջնորդ կողմերն աշխատանքներ են տանում հուլիսին Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձևավորված լարվածության նվազեցման ուղղությամբ։
Հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այս հարձակումները հակադարձում էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողություններին։ Իրանի զինված ուժերը պատասխանել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...