Արգենտինայի հավաքականի գլախավոր մարզիչը բացատրել է Իսպանիայից կրած պարտության պատճառները
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությանը (0-1)՝ խոսելով թիմում առկա կադրային խնդիրների, ֆուտբոլիստների կատարած հսկայական աշխատանքի և պարտությունն արժանապատվորեն ընդունելու մասին։ «Մենք բախվեցինք առանցքային դիրքերում մեծ քանակությամբ անսպասելի վնասվածքների հետ։
Ստիպված էինք փոխարինել չորս պաշտպաններից երեքին։ Սա արդարացում չէ, բայց մեր ֆուտբոլիստները հսկայական աշխատանք կատարեցին, որպեսզի այս խաղին մոտենան առավելագույնս լավ մարզավիճակում։ Շատ տխուր է, բայց մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Կցանկանայի դիմել իմ ֆուտբոլիստներին և շնորհակալություն հայտնել բոլոր այն խաղացողներին, որոնք հասան եզրափակիչ: Ես կհիշեմ այն ամենը, ինչ մենք արեցինք այստեղ հասնելու համար: Մենք պետք է ապացուցենք, որ կարողանում ենք պարտվել։ Մենք ընդունում ենք այս անհաջողությունը, բայց չենք պատրաստվում հանձնվել և մոռանալ այն, ինչի հասել ենք: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր երկրին: Սա շատ հուզումնալից պահ է։ Սա հիանալի օրինակ է մեր ժողովրդի համար։ Երբ պարտվում ես, պետք է կարողանաս ոտքի կանգնել:
Ես միաժամանակ թախիծ և հպարտություն եմ զգում: Մենք ամեն ինչ արեցինք այս պահին հասնելու համար: Ես կարող էի շատ բան ասել, բայց դա ոչինչ չարժե: Ես երախտապարտ եմ այս տղաներին, քանի որ նրանք լավագույնն էին: Այս խաղացողների մասին ինձ մոտ հիանալի հուշեր կմնան»,- Լիոնել Սկալոնիի խոսքերն է մեջբերում NBC Sports պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...