Միքայել Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է լիազորությունները դադարեցնելու մասին՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանձնելու նպատակով։
Միքայել Խաչատրյանը նշել է, որ 2023 թվականից, հանրության վստահության քվեի շնորհիվ, հանդիսանում է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Ըստ նրա՝ այս 3 տարվա ընթացքում քաղաքացիների հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայրաքաղաքում իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չէին ունեցել, ինչի համար նա հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետին։ Առանձնահատուկ շնորհակալություն է հղվել նաև ՀՀ Կառավարությանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի զարգացմանն ուղղված ամենօրյա աշխատանքի ու վերաբերմունքի համար, որը, նրա ձևակերպմամբ, անզեն աչքով տեսնում է յուրաքանչյուր երևանցի, հայ մարդ և բազմահազար զբոսաշրջիկներ։
Նա հավելել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրկին բարձր վստահության քվե տալուց հետո, ինքը, լինելով կուսակցության և քաղաքական թիմի պատգամավորական ցուցակում, քաղաքացիների ձայների շնորհիվ ընտրվել է որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Այժմ, պաշտոնի անհամատեղելիությունից ելնելով, նա դադարեցնում է լիազորությունները Երևանի ավագանիում՝ աշխատանքը ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավոր շարունակելու համար։ Միքայել Խաչատրյանն ընդգծել է, որ աշխատելու է առավել եռանդով ու նվիրվածությամբ, և իր այս որոշումը պայմանավորված է Երևանի ու ՀՀ բոլոր մարզերի զարգացումն ավելի տեսանելի դարձնելու և պետական բարձր մակարդակում սեփական ներդրումն ունենալու ցանկությամբ։
«Աստված պահապան բոլորիս։ Փա´ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...