Իրանը ցնցվել է․ միանգամից երկու երկրաշարժ
Իրանի արևմուտքում տեղի են ունեցել 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Այդ մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Մասնագետների տվյալներով՝ երկու երկրաշարժերի օջախներն էլ գտնվել են փոքր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների և տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։
Բացի այդ, երկրի հարավարևմուտքում գրանցվել է ավելի ուժեղ՝ 5 մագնիտուդով երկրաշարժ։ Ինչպես հայտնել է Իրանի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը, էպիկենտրոնը գտնվել է Խուզեստան նահանգի Սալանդ քաղաքի շրջանում։
Այս երկրաշարժի օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ահվազ, Էնդիմեշք և Դիզֆուլ քաղաքներում։
Հնարավոր վնասների գնահատման և օգնություն ցուցաբերելու նպատակով վնասներ կրած շրջան են ուղարկվել Կարմիր մահիկի փրկարարական ջոկատներ։
Նախորդ օրը առավոտյան սեյսմոլոգները գրանցել էին 5,5 մագնիտուդով ստորջրյա երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափերի մոտ։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 209 կիլոմետր հեռավորության վրա, իսկ օջախի խորությունը կազմել է մոտ 67,7 կիլոմետր։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է․ կան վիրավորներ
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մ...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Տարերային աղետից...
Նոր մանրամասներ՝ Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների գործով․ ՔԿ
Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապն...