Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է՝ երբ կսկսվեն բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի համոզմամբ՝ Վաշինգտոնի հետ ռազմական բախման դադարեցումն ու հակամարտության կարգավորման շուրջ երկխոսության մեկնարկը հնարավոր են միայն ռազմադաշտում սեփական երկրի առավելության պարագայում։
«Պատերազմի ավարտը հնարավոր է կամ բացարձակ ռազմական հաղթանակով, կամ էլ բանակցությունների միջոցով։ Բանակցությունների ճիշտ պահը հենց այն պահն է, երբ ռազմական ճակատում հասել ես հուսալի դաշտային ու ռազմավարական ձեռքբերումների»,- «ԻՌՆԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արաղչին, փոխանցում է «Al Jazeera» հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ ռազմական հակամարտությանը վերջ կդնի բացառապես այն ժամանակ, երբ «առավելություն ունենա ռազմադաշտում»։ Նախարարի պնդմամբ՝ առանցքային նշանակություն ունի մարտերի դադարեցման և քննարկումների անցնելու ժամանակի ճիշտ ընտրությունը։ «Չես կարող ռիսկի դիմել մարդկանց կյանքի և երկրի ճակատագրի հաշվին։ Որոշումները պետք է կայացվեն ճշգրիտ և ամբողջական հաշվարկների հիման վրա»,- հավելել է Արաղչին։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...