Ավինյանը՝ Երևանի բոլոր շինհրապարակների համար նոր պարտադիր պահանջի մասին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավորական նիստի ընթացքում դարձյալ հանձնարարական տվեց պահպանել վերահսկողության խիստ տեմպը քաղաքում իրականացվող բոլոր տեսակի շինարարական աշխատանքների նկատմամբ։
Նա պահաջեց, որ փոշեկլանիչ ցանցերի օգտագործումը դառնա համատարած ողջ Երևանում։
«Այս տեմպը, կարծում եմ, պետք է պահպանվի, մինչև իսկ մենք չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են։ Շինարարական բոլոր աշխատանքները՝ թե՛ ենթակառուցվածքային, թե՛ շենքերի կառուցման, պետք է անշեղորեն համապատասխանեն Երևանի ավագանու կողմից սահմանված նոր կանոններին»,- ասել է Ավինյանը։
Նա նշել է, թե վերահսկողության տեմպը չի թուլացվելու այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր կառուցապատողները չեն ընդունել և չեն սկսել գործել ըստ «նոր խաղի կանոնների»։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...