Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին
Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ թվով 7-8 ոստիկան միաժամանակ հարվածել են մեքենային՝ ստիպելով հանել այն երթևեկելի հատվածից, փոխանցում է tert.am -ը։
«Մոտ 7-8 ոստիական միաժամանակ հարվածել են մեքենայիս, ոստիկաններից մեկը հարվածեց ու ջարդեց դիմապակին, ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից հարվածեց։ Ամբողջ կադրերը կաn, ու իրենք էլ ընդունել են, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքվով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասել է մեքենայի վարորդը։
Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։
Նմանատիպ հոդվածներ
31-ամյա տղամարդը ամուսնացել է 20-ամյա կնոջ հետ, նրան ներգրավել է պոռնկության մեջ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թ...
Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը
Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը...
Երևանում 19-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել
Այսօր՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Մկրտիչ Ջ.-ն իր վար...
Հրդեհ Երևանի «Հին Էրիվան» ռեստորանում. կա տուժած
Ապրիլի 27-ին, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյա...