Երևանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի լրացուցիչ եկամուտների մեծ մասը հատկացվելու է ճանապարհաշինական ծրագրերի իրագործմանը։
Ըստ քաղաքապետի՝ առաջնային պլանում լինելու է նոր ճանապարհային հանգույցների հիմնումն ու փողոցների հիմնանորոգումը։ «Հավելյալ եկամուտների ծախսման հիմնական ուղղությունները լինելու են ճանապարհաշինական աշխատանքները, մասնավորապես՝ նոր ճանապարհային հանգույցների շինարարությունը և ճանապարհների հիմնանորոգումը»,-նշել է Ավինյանը։
Բացի այդ, մայրաքաղաքի ղեկավարը հայտնել է, որ քաղաքային հասցեական կառույցը մտադիր է վերանայել ներքին ծախսերի արդյունավետությունը՝ գործընթացում ներգրավելով արտաքին մասնագետների։ «Կարծում եմ՝ արդեն անցել է որոշակի ժամանակ, որպեսզի անդրադառնանք և հասկանանք, թե օպտիմալացման ինչ հնարավորություններ ունենք։ Հավանաբար, այդ ծառայությունը կարտապատվիրակենք, որպեսզի կողքի աչքով վերլուծվեն մեր ներքին գործընթացները, պարզենք, թե որտեղ կան անհարկի մեծ ծախսեր, և անհրաժեշտության դեպքում իրականացնենք դրանց վերաբաշխումը»,- ասել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...