Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվայի հնարավորությունների ընդլայնման մասին։ Այս մասին գրում է Military Watch Magazine-ը:
Ռուսաստանի պաշտպանական հատվածի կողմից արտադրության զգալի ընդլայնման շնորհիվ այս հարձակումն ընդգծեց լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու երկրի աճող հնարավորությունները։ Գիշերային ժամերին ուկրաինական ՀՕՊ ուժերը սպառել են վերջերս մատակարարված Պատրիոտ զենիթահրթիռային համալիրների ՊԱԿ-3 որսիչ հրթիռների խմբաքանակի զգալի մասը։ Սրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինանոցներում ամենաթանկ և դեֆիցիտային զինամթերքներից են, և դրանց արտադրության տեմպերը զիջում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի թողարկած հրթիռների արագությանը, որոնք կիրառվում են զանգվածային հարձակումների ժամանակ։
Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր Կիևի ռազմական թիրախներին հասցված հզոր հարվածների մասին։ Այս գործողությունը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր բալիստիկ հրթիռների կիրառմամբ քաղաքի վրա իրականացված ամենախոշոր հարձակումն էր։ Ռուս զինվորականների կողմից կիրառվող բարձր ճշգրտության սպառազինությունն ու անօդաչու թռչող սարքերը հաղթահարում են հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համակարգերը՝ ունակ լինելով ոչնչացնել ցանկացած թիրախ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Ուկրաինայի ողջ տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...