Իսպանիայի գլխավոր մարզիչը մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակիչի հաղթանակը
Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ներկայացրել է իր տպավորությունները 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականի նկատմամբ լրացուցիչ ժամանակում տոնած հաղթանակից (1-0) հետո։
«Ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար, որը մեծացել է այս գաղափարով, հավատարիմ է մնացել դրան և զարգացրել այն։ Այս ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, նրանք միասնական կոլեկտիվ էին, լավագույն և մեծագույն խաղացողներ՝ ակնառու տաղանդով։ Ես հպարտություն եմ զգում, հույզերն իսկապես շատ են։ Խաղացողների այս սերնդի հետ մենք հաղթեցինք հնարավոր ամեն ինչ։ Կարծում եմ՝ խաղը պետք է շատ ավելի շուտ ավարտվեր։ Մարտինեսի սեյվերը թույլ չտվեցին մեզ ավելի շուտ գոլ խփել և բացել հաշիվը մինչև այդ պահը։ Բայց սա աշխարհի առաջնության եզրափակիչն է, այստեղ ստիպված ես համբերել անգամ տասը հոգով մնացած մրցակցի դեմ, և մենք պատրաստ էինք ամեն ինչի»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...