Հասարակություն

Ռուսաստանը խստացնում է կանոնները․ որոշ օտարերկրացիների համար երկրի դռները կարող են ընդմիշտ փակվել

Ռուսաստանը խստացնում է կանոնները․ որոշ օտարերկրացիների համար երկրի  դռները կարող են ընդմիշտ փակվել

Ռուսաստանի Պետդուման առաջիկայում կդիտարկի օրենսդրական նոր նախաձեռնություն, որով նախատեսվում է ամբողջությամբ արգելել ՌԴ քաղաքացիության տրամադրումը դատվածություն ունեցող օտարերկրացիներին։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։


Նա ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության դռները պետք է բաց լինեն միայն այն եկածների համար, ովքեր տիրապետում են պետական լեզվին, անշեղորեն հարգում են Ռուսաստանի օրենսդրությունը, ինչպես նաև հարգանք են ցուցաբերում մեր երկրի մշակույթի և կրոնի նկատմամբ։ 


Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն կամ  երկրում բնակվելու իրավունք ստանալու հնարավորությունը այն միգրանտների համար, որոնք ունեն չմարված կամ չհանված դատվածություն Ռուսաստանի տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված ցանկացած հանցագործության համար։


Քաղաքական գործիչը նաև պարզաբանել է, որ առաջարկվող օրենքի նախագծի շրջանակում քրեական անցյալ ունեցող այլ պետությունների քաղաքացիները կարող են զրկվել ժամանակավոր բնակության թույլտվությունից կամ մշտական բնակության իրավունքից։ Բացառություն կկազմեն միայն այն օտարերկրացիները, որոնք պաշտոնապես ճանաչվել են փախստականներ կամ Ռուսաստանում ստացել են քաղաքական կամ ժամանակավոր ապաստան։


Վոլոդինը նշել է, որ 2024 թվականից ի վեր Ռուսաստանում ընդունվել է միգրացիոն ոլորտը կարգավորող շուրջ 30 ֆեդերալ օրենք։ Ըստ ներկայացված տվյալների՝ իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում միայն 2026 թվականի հունիսին արձանագրվել է ոլորտային ավելի քան 60 հազար իրավախախտում, երկրից արտաքսվել է 14.6 հազար միգրանտ, իսկ 29.3 հազար օտարերկրացու համար արգելվել է մուտքը ՌԴ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250