ԱՄՆ-ն Իրանի հետ լայնածավալ պատերազմի է պատրաստվում. WP
Իրաքում և Հորդանանում ամերիկացի զինծառայողների մահվանից հետո Միացյալ Նահանգները մոտ է Իրանի հետ լայնածավալ պատերազմ սկսելուն։
Այս իրավիճակի մասին հայտնել է «The Washington Post» պարբերականը՝ հիմնվելով ամերիկացի պաշտոնյայի տրամադրած տեղեկատվության վրա։ Ըստ հրապարակման՝ Պենտագոնն արդեն ձեռնամուխ է եղել Մերձավոր Արևելքում ռազմական օդանավերի քանակի ավելացմանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների ծավալումը կարող է խոչընդոտների հանդիպել հակաօդային պաշտպանության համակարգերի ու հեռահար արկերի պաշարների նվազման պատճառով։ Խնդիրներ կարող են առաջանալ նաև մարտական վնասվածքների հետևանքով տարածաշրջան լրացուցիչ զորախմբեր ու ինքնաթիռներ փոխադրելու հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով։ Պաշտոնական աղբյուրը շեշտել է, որ Միացյալ Նահանգները չունի անհրաժեշտ քանակությամբ ռեսուրսներ՝ գործողություններն անվտանգ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար։
Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության հերթական սրումը սկիզբ է առել հուլիսի 8-ին։ Երկու երկրների միջև հուշագրի կնքումից հետո ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ մի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին, ինչը հաջորդել է Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակմանը։ Դրանից հետո նույն օրը Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ գործող զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան այս քայլերի՝ Թեհրանը սկսել է թիրախավորել և հարվածներ հասցնել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում ու Օմանում տեղակայված ամերիկյան մերձավորարևելյան օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...