Հայտնի է՝ ինչ կենդանիներ են Ծառուկյանի առանձնատնից տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Այս մասին Auroranews.am-ին հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։
«Կենդանիները «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ին ի պահ են հանձնվել քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների արդյունքում։ Տեղափոխվել են 3 առյուծ, 4 վագր, 9 կոկորդիլոս և 13 կարապ: Կենդանիների վիճակը բավարար է, ապահովված են համապատասխան պայմաններով և պատշաճ հսկողություն ու խնամք ներքո են։ Նրանք կարանտինային և առանձնացված տարածքներում են: Այս պահին հնարավոր է տեսնել կոկորդիլոսներին՝ իրենց համար առանձնացված տարածքում»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք` ԱԱԾ դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, այդ օրը երեկոյան էլ նրան ձերբակալեցին։ Ծառուկյանի տնից առգրավել էին 190 հատ խրտվիլակ, 3 առյուծ եւ մեկ վագր, որոնք իրեղեն ապացույցներ են ճանաչվել։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...