Երևանում 19-ամյա աղջկա են վրաերթի ենթարկել
Այսօր՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Մկրտիչ Ջ.-ն իր վարած Mazda CX-5 մակնիշի ավտոմեքենայով Եղվարդի խճուղում՝ թիվ 89 տան դիմաց, վրաերթի են ենթարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Մարիամ Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին նախ տեղում բուժօգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում մի քաղաքացի պարեկներին տեղեկացրել է, որ վրաերթը կատարել է սպիտակ գույնի ավտոմեքենա, որը հարվածելով երեխային, նրան շպտրել է, որից հետո երեխան բախվել է Mazda-ին, իսկ այդ սպիտակ ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Mazda-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Պարեկային ծառայությունը և հետաքննական բաժանմունքը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումեր՝ ստացած տեղեկությունը սպիտակ ավտոմեքենայի կողմից վրաերթ կատարելու մասին, պարզելու վարորդի ինքնությունը և վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի թիվ 166 դպրոցի բակում 16 և 17 տարեկան աղջիկները դանակով սպառնացել են սպանել 71-ամյա կնոջը
Ապրիլի 23-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 71-ամյա Լյուդմիլա Ա.-ն հայտնել էր, որ ժամը...
Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմապակին
Ոստիկանները կոտրել են Ազատության պողոտան փակած քաղաքացիներից մեկի մեքենայի դիմապակին։ Լրագրողների հետո զրույցում մեքենայ...
31-ամյա տղամարդը ամուսնացել է 20-ամյա կնոջ հետ, նրան ներգրավել է պոռնկության մեջ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թ...
Հրդեհ Երևանի «Հին Էրիվան» ռեստորանում. կա տուժած
Ապրիլի 27-ին, ժամը 03:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյա...