Թուրքիայի խորհրդարանի «գորշ գայլը» խոսել է Հայոց ցեղասպանության թեմայից
Թուրք աջ ծայրահեղական գործիչ, «Գորշ գայլերի» ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովում անդրադարձել է մեջլիսի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի` ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման բանաձևին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Բահչելին այդ օրինագիծը որակել է իբրև «խայտառակ առաջարկ», իսկ Կարո Փայլանին` «իրավախախտ ու անպատկառ»։ Միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ խորհրդարանի նախագահը հետ է ուղարկել հիշյալ օրինագիծը:
«Թուրքիայի խորհրդարանում նման խառնակիչ քայլ անելը բոլորիս համար է նվաստացուցիչ պահվածք։ Ակնհայտ է, թե ում հետ է համագործակցում այս փտած պատգամավորը: Ես զգուշացնում եմ բոլորին` Թուրքիայի խորհրդարանը ոչ մուսուլման փոքրամասնությունների համար մարտահրավերների վայր չէ»,- այսպիսի խոսքերով հանդես գալուց հետո Դևլեթ Բահչելին դիմել է Քեմալ Քըլըչդարօղլուն` ասելով.
«Հարգելի պարոն Քըլըչդարօղլու, վերջապես ե՞րբ եք այսպես կոչված ցեղասպանության պնդումների մասին այնքան խոսելու, որքան էլեկտրաէներգիայի մասին եք խոսում: Մեր անցյալը թուրքական է, մեր ներկան թուրքական է, ուրեմն մեր ապագան էլ կլինի թուրքական»։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...