Կայացել է Պուտինի և Էրդողանի քննարկումը. մանրամասներ
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես իսկապես կարող եմ հաստատել դա», – պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք երկու նախագահների զրույցը նախատեսված է երեքշաբթի։ «Ավելին, կարող եմ ասել, որ այն արդեն կայացել է, և կարող եմ հաստատել, որ իսկապես այնտեղ քննարկվել է Ուկրաինայի թեման»։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլն այս զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ավելի ուշ կհրապարակի։
Նախօրեին Էրդողանն ասել էր, որ երեքշաբթի օրը ակնկալում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ՝ «նախ կայուն հրադադարի հասնելու համար, իսկ հետո խաղաղության (Ուկրաինայում)»։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...