Բայց սա շատ տարօրինակ է. ադրբեջանցին ԵԽԽՎ-ում նեղստրել է և դիմել հայ պատվիրակներին
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։ Երեկվա լիագումար նիստի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել հայ, ադրբեջանցի և թուրք պատվիրակների միջև։
Առաջինը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որն Ադրբեջանին մեղադրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից օգտվելու և այս տարվա փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հոգեբանական ճնշումների ենթարկելու, ֆիզիկական սպառնալիքներ հնչեցնելու համար: Այս համատեքստում Աղաջանյանը հիշեցրել է Արցախի գազամատակարարման դադարեցումը՝ ընդգծելով Արցախի բնակչությանը հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելու փաստը։ Այնուհանդերձ, ըստ Աղաջանյանի, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գաղափարին:
Նրանից հետո ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, որը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հիշեցրել է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ին, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «Գորշ գայլերի» նշանն է ցույց տվել Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող խաղաղ ցույցի մասնակիցներին։ Վարդանյանի խոսքով՝ այս պահվածքը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, երկու երկրների հասարակությունների միջև վստահության կառուցմանը։ Ըստ նրա՝ անընդունելի է, որ ԵԽԽՎ նախկին նախագահը իրեն թույլ է տվել նման արմատական ժեստ անել:
Ապա խոսել է Ադրբեջանի պատվիրակության անդամ Սամադ Սեիդովը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել խաղաղության օրակարգի շուրջ: Նրա խոսքով՝ այժմ ստեղծված իրավիճակը «ոսկե հնարավորություն» է տվել խաղաղություն հաստատելու համար:
«Բայց սա շատ տարօրինակ է: Իմ ուղեղում կոգնետիվ դիսոնանս է առաջանում, քանի որ ձեր վարչապետն ասել է, որ մենք համաձայն ենք Ադրբեջանի առաջարկներին, մենք պատրաստ ենք ընդունել Ադրբեջանի առաջարկները, իսկ հիմա ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց վարչապետի դիրքորոշման դեմ ելույթ են ունենում: Ելույթ են ունենում ընդդեմ այն հայերի ազգային շահերի, որոնք ցանկանում են տարածաշրջանում խաղաղություն տեսնել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ հայերի ու ադրբեջանցիների միջև վստահություն կառուցելու, հաշտվելու ժամանակն է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...