ՌԴ-ն արտաքսում է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակցի
Ռուսաստանի Դաշնությունը երկրից կարտաքսի Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակցի:
Այս մասին ապրիլի 25-ին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։
«Ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Հեյրը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Գերմանիայի դեսպանին նոտա է փոխանցվել Ռուսաստանում գերմանական դիվանագիտական հաստատությունների 40 աշխատակիցներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին՝ որպես համարժեք պատասխան գերմանական կառավարության համանման որոշմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս՝ ապրիլի 4-ին, Բեռլինում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության 40 աշխատակիցների արտաքսման մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...