Պենտագոնը հայտարարել Է ՌԴ-ին թուլացնելու մտադրության մասին
ԱՄՆ-ը ցանկանում Է ՌԴ-ին այնքան թուլացնել, որ Մոսկվան չկարողանա այնպիսի գործողություններ ձեռնարկել, ինչպես Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ ամփոփելով Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:
«Մենք ցանկանում ենք Ռուսաստանին այն աստիճան թուլացնել, որպեսզի նա չկարողանա այնպիսի բաներ անել, ինչ նա արել Է… (Ուկրաինայում)»,-ասել Է Օսթինը. նրա մամուլի ասուլիսը Լեհաստանում հեռարձակել Է NBC հեռուստաալիքը: Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանին զսպելու եւ թուլացնելու քաղաքականությունը Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ աշխարհի տնտեսությանը:
Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն Է: Պուտինը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը փաստորեն պարտազանցում են հայտարարել Ռուսաստանի առջեւ պարտավորությունների հարցում՝ սառեցնելով նրա արժութային պահուստները: Նա հավելել Է, որ ներկայիս իրադարձությունները վերջ են տալիս Արեւմուտքի գլոբալ գերիշխանությանը ե՛ւ քաղաքականության մեջ, ե՛ւ տնտեսության մեջ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում մեկուսանալ, նրան չի կարելի խիստ մեկուսացնել արդի աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
Որ դեպքում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը. Արմեն Գրիգորյանը մանրամասնել է
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագ...