Մեզ համար ոչ մի նշանակություն չունեն. Էրդողանը՝ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Այս մասին գրում է Rusarm. info-ն:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ Բայդենի հայտարարությունները, ով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է ցեղասպանություն, «հեռու են պատմական իրողություններից եւ ոչ մի նշանակություն չունեն Թուրքիայի համար»։
«Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունները հակասում են պատմական իրողություններին, հիմնված են խեղաթյուրված ու ոչ հավաստի տեղեկատվության վրա և Անկարայի համար որևէ նշանակություն չունեն։ Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը։ Մենք չենք կարող ներել՝ Թուրքիային մարտահրավեր նետելու նրա փորձն առանց այս պատմությունն իմանալու», - Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսքով, նման հայտարարություններն արժանի չեն ուշադրության, քանի որ «դրանք հիմնված են բացարձակ կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։
«Հայաստանի պահանջների վերաբերյալ հայտարարությունները, որոնք, այսպես ասած, ճանաչվել են տարբեր երկրների կառավարությունների և խորհրդարանների կողմից, մեզ համար որևէ ուժ չունեն»,- ասել է Էրդողանը։
2022 թվականի ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում հաստատեց անցյալ տարվա ճանաչումը և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկն է։
Նմանատիպ հոդվածներ
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...