Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ երկու երկրները սկսել են ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
Գոնչարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունն անցել է Ադրբեջանի և Հայաստանի հետ ազգային արժույթով հաշվարկների։ Այս միջոցը նվազեցնում է Արևմուտքի գործողություններից առաջացած ռիսկերը։
«Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրի շուրջ 30 տոկոսն իրականացվում է ռուբլով։ Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ինքնին ճարտարապետությունն ընդհանուր առմամբ այնքան էլ ենթակա չէ արտաքին բացասական գործոններին և արագ հարմարվում է ոչ ստանդարտ իրավիճակներին»,- պարզաբանել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանն արդեն սկսել է գազի դիմաց վճարել ռուբլով։ Նաև ակտիվորեն հետամուտ են լինում երկրի հետ «փոխգործակցության նոր խորշերի որոնումներին», հավելել է Գոնչարը։ Նա հիշեցրեց, որ այս հարցերը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկել է ապրիլի 11-12-ը ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի, գյուղատնտեսության և թվային զարգացման նախարարության ղեկավարության հետ։ Դիվանագետը նշել է, որ բանակցությունները շարունակվել են ամենաբարձր մակարդակով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Կայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը․ մանրամասներ
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ն...