Ադրբեջանը ռուսական գազը ռուբլով չի գնի
Ապրիլի 25-ին ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է մամուլում տարածված այն տեղեկությունը, թե երկրի իշխանությունները համաձայնել են գազ գնել Ռուսաստանից ռուբլով։ Այս մասին գրում է Известия-ն:
«Երկուշաբթի մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով վճարելու է Ռուսաստանից ներկրվող գազի արժեքը։ Այս տեղեկությունը չի արտացոլում իրականությունը»,- հայտնել են ընկերությունից:
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանն արևմտյան պատժամիջոցների ֆոնին ակտիվորեն անցնում է ազգային արժույթներով հաշվարկների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ։
Ըստ առկա փորձագիտական գնահատականների՝ Մոսկվայի և Բաքվի միջև ողջ առևտրի շուրջ 30%-ն իրականացվում է ռուբլով, պարզաբանել է նա։
Գոնչարի խոսքով, Մոսկվան մնում է Բաքվի առաջատար տնտեսական գործընկերներից մեկը և զբաղեցնում է առաջին տեղը ադրբեջանական նավթամթերք ներկրողների շարքում։
Նմանատիպ հոդվածներ
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...