Պուտինը խելացի մարդ է. երկխոսությունը պետք է շարունակել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր համար դժվաժ է բախվելը բացասական փաստերի հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներում, որոնք նա ամեն անգամ նախաձեռնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։ Բայց այնուհանդերձ, ըստ Մակրոնի, երկխոսությունը Պուտինի հետ պետք է շարունակվի։

 

«Մենք՝ ես ու Մարիոն (Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին նկատի ունի) չենք զրուցել նրա հետ Բուչայի տեսարաններից  հետո։ Մենք բոլորս ապշած էին եւ ճնշված։ Ես խոսել եմ Պուտինի հետ ամեն անգամ, երբ ինձ այդ մասին խնդրել է Զելենսկին։ Չի կարելի մոռանալ, որ ուկրաինացի նախագահն է ուզում այդ շփումը։ Հենց այդ կոնտեքստում է մեր դերակատարությունն օգտակար»,- Corriere della Sera-ի հետ զրույցում ասել է Ֆրանսիայի գործող նախագահը։

 

Մակրոնը հավելել է, որ ապագա խաղաղության համաձայնագրի կնքման համար անհրաժեշտ կլինի երաշխավոր երկրների առկայություն եւ եթե եվրոպական երկրների ղեկավարները հոգնեն եւ չուզենան խոսել Պուտինի հետ, ապա նրա հետ կխոսեն Հնդկաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի ղեկավարները։ Այդ դեպքում, Եվրոպայում, համաձայն Մակրոնի, խաղաղություն կկառուցեն ոչ եվրոպացիները։ Նույնիսկ, ընդգծել է Մակրոնը, եթե այդ խոսակցությունները անարդյունավետ են, դրանք պետք է շարունակել։ Մակրոնը համաձայնել է լրագրողի հետ, որ բարոյական եւ հոգեբանական հոգնածություն ունի Պուտինի եւ Զելենսկու հետ բազմաթիվ հեռախոսարզույցների հետեւանքով։ Մակրոնը նաեւ ասել է, որ Պուտինը խելացի մարդ է, իր նախագահության առաջին տասնամյակը նվիրել է Ռուսաստանի նոր պատմության կերտմանը, սակայն հիմա ունի ակնհայտ հակումներ՝ վերադառնալու քսաներորդ դարասկզբի կամ նույնիսկ տասնիններոդ դարի կայսերական իրականությանը եւ անկախ ամեն ինչից հանդիսանում է Ռուսաստանի ղեկավարը։