ԵԱՀԿ Մինսկի խումբը թոշակի կանցնի․ Ալիևի հայտարարությունը՝ օկուպացված Շուշիից
Ցավում եմ, որ Հայաստանում իշխանությունները դեռ խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Այս մասին հայկական օկուպացված Շուշիում Հայտարարել է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը։
«Միջնորդների մասով ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դատարկ է և իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019 թվականին։ Եթե հիմա նայենք այս խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնենք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը (ղարաբաղյան հակամարտության կարգավորում) լուծելու համար։ Այն ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի», - ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում կայացած աշխարհի ադրբեջանցիների համագումարում։
«Կարծում եմ, որ դա անօգուտ է և նշանակություն չունի: Մինսկի խումբը գործնականում կաթվածահար է եղել 2019 թվականից»,- ասել է նա։
Ալիևը նաև նշել է, թե երբ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններ անել, սա բանակցությունների ավարտն էր։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...