«Դե՛, փախի՛ր»․ Կադիրովը՝ Զելենսկիին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-յան ալիքում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իբր պատրաստվում է սպանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Կադիրովն այս տեղեկությունն անվանել է անհեթեթություն, սակայն խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահին փախչել, «որտեղ աչքը կկտրի»։ Նրա խոսքով՝ Զելենսկին չի արդարացրել վստահությունը, և շուտով «յուրայինները նրան ցտեսություն կասեն»։
«Արժանապատվորեն չես ապրել և արժանապատվորեն չես մեռնի: Դե՛, փախի՛ր»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։ Նա նաև Ուկրաինայի ղեկավարին համարել է պարզապես լավ КВН խաղացող և վստահեցրել, որ նա որևէ կերպ չի խանգարում ռուսական կողմին։ Հիշեցնեմ՝ Մարտի 9-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը հայտարարել էր երկրի նախագահի նկատմամբ ավելի քան 10 մահափորձի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...