Ալիևը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, խաղաղության պայմանագրի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է անում կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Նրա խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը հիմնված է ադրբեջանական կողմի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների վրա, Հայաստանի համար միակ լուծումն է, վերջին հնարավորությունը։
«Եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրելուց, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ադրբեջանի բռնապետը։
Ստորև հիշեցնենք՝ խաղաղության պայմանագրի սկզբունքները, որոնք առաջարկել է Ադրբեջանը․
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,
Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,
Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ սպառնալիքից միմյանց անվտանգության նկատմամբ, զերծ մնալ սպառնալիքից և ուժից միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև այլ հանգամանքներից, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը,
Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,
Կողմերը պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները, հաստատել համապատասխան այլ կոմունիկացիաներ և համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս բնագավառներում:–0–
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...