«Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է. ՍիվիլՆեթ
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդ կողմին վարկային միջոցներ ներգրավել և վերջնականացնել գործարքը։
Հայաստանյան «Ջիէնսի-Ալֆա»-ն ռուսական «Ռոստելեկոմ»-ի դուստր ընկերություններից է։ «Ռոստելեկոմ»-ի մայր ընկերության հիմնական բաժնետերը ռուսական պետական գերատեսչություններ են, ներառյալ «ՎՏԲ» բանկը։
«Ջիէնսի-Ալֆա»-ի ձեռքբերման գործըթնացը սկսվել էր նոյեմբերից, ՍիվիլՆեթը գրել էր, որ ընկերության գնորդը Կիպրոսում գրանցված Molitro holdings limited ընկերությունն է, որի բաժնետերերից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է, իսկ մյուս բաժնետերը՝ Արման Ունանյանը, որը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բիզնեսների հետ փոխկապակցված անձ է։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...