Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ. Արմեն Գրիգորյան
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կոնֆլիկտը լուծված է, և ինչպես է այս հարցը ձևակերպված Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունում, բացի դրանից, Ադրբեջանն ասում է, որ լուծված է, իսկ Հայաստանն ասում է, որ ոչ։
«Բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, դա արձանագրել է միջազգային հանրության գրեթե բոլոր անդամները։ Խոսքը նաև այդ փաստաթղթի մասին է, բնականաբար հիմնախնդիրը լուծված չէ, հիմնախնդիրը լուծման անհրաժեշտություն ունի։ Եվ մենք կարծում ենք, որ միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ հնարավոր է հիմնախնդիրը լուծել»,– ասել է նա։
Ճշտող հարցին, թե արդյոք այդ փաստաթղթում արձանագրված է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ, ԱԱԽ քարտուղարն ասել է, որ բնականաբար փաստաթղթում, եթե նկատի ունեք բառ առ բառ, ապա այդպիսի բան չկա գրված, բայց Լեռնային Ղարաբաղի մասին նշում կա, որը նաև նշանակում է հիմնախնդրին անդրադարձ։
«Կա նաև անդրադարձ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև 2021-ի նոյեմբերի 26-ի հատյարարություններին, որտեղ հստակ նշված ԼՂ հիմնախնդրի մասին դրույթ, և կարծում եմ, որ անդրադարձը ավելի լավ կոնտեքստում կա, և հիմնախնդիրը լուծված չէ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...