Ավստրիան դադարեցրել է Ռուսաստանից նավթի ներկրումն ու վերամշակումը
Ավստրիան մարտին դադարեցրել է Ռուսաստանից նավթի ներկրումն ու վերամշակումը։ Այս մասին այսօր ТАСС-ին հայտնել են ավստրիական նավթագազային OMV ընկերությունից։
Ավստրիական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ավստրիական Շվեչատում և գերմանական Բուրգհաուզենում OMV-ի նավթավերամշակման գործարաններում ռուսական հում նավթի մասնաբաժինը միշտ էլ բավականին փոքր է եղել։
«Մարտի ընթացքում մենք այդ ծավալները փոխարինել ենք շուկայից ստացված այլ հում նավթով։ Ներկայումս մենք ռուսական նավթ չենք վերամշակում»,- համապատասխան հարցին ի պատասխան ասել է ավստրիական ընկերության ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...