Պետդումայի պատգամավորը Զելենսկուն առաջարկել է փոխանակվել Ազովստալի զինյալների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է տղամարդու պես վարվի և իրեն փոխանակի Մարիուպոլի Ազովստալում հաստատված զինյալների հետ։ Նման առաջարկով հանդես է եկել Պետդումայի Ղրիմի շրջանի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Զելենսկին կարող է իրեն փոխանակել ուկրաինացի նացիստների և Ազովստալում բնակություն հաստատած զինյալների հետ։ Սա, հավանաբար, առաջին անգամն է լինելու, որ նա տղամարդու պես և արժանապատվիվ կվարվի»,- ասել է Շերեմեթը:
Նրա խոսքով՝ Զելենսկին Ուկրաինայում կատարվողն ընկալում է որպես ֆիլմ և ուրիշների հայրերին ու որդիներին ուղարկում է ստույգ մահվան։ Պատգամավորն ընդգծել է, որ նախագահը մոռանում է, որ այս «կինոն» երկրորդ դուբլ չի ունենա։
Քաղաքական գործիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինացի առաջնորդը թաքցրել է իր ընտանիքը արտերկրում և անհանգստանում է Մարիուպոլում գտնվող Ազովստալի համար, քանի որ օտարերկրյա վարձկանների և հրահանգիչների կյանքն իր համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայի Զինված ուժերի զինվորների կյանքը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հաջողությամբ արձակել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Պլեսեցկի տիեզերակայանում «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող ա...
Միշուստինը հորդորել է Փաշինյանին ավելի ակտիվ օգտագործել ազգային արժույթները
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատժա...
Զախարովան նշել է, թե հիմնականում որ երկրներից են Ուկրաինա բերվել վարձկանները
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինայում հատուկ գործողության ակտիվ փուլը հետաձգելու համար՝ ավելացնելով ռազմա...
Սա արդեն երկրորդ խոշոր վթարն է 4 տարվա մեջ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկություն է հայտնում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 15-ին, ժամը 8:45-ի սահմաններում «Զան...