Իրանը և Հայաստանը հանդիսանում են Ադրբեջանի տարածքի մաս․ Ադրբեջանից հնչած խելացնոր հայտարարությունն ու Փույա Հոսսեինի պատասխանը
«Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաիրանական և հակահայկական համաժողովի անցկացում՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իշխանությունը նախատեսում է հակաիրանական համաժողով անցկացնել Շուշի քաղաքում։ Ըստ հրապարակված լուրերի՝ Շուշիում նախատեսվում է անցկացնել այսպես կոչված «աշխարհի ադրբեջանցիների» համագումարը։
Թոգրուլ Ալլահ Վերդիլին՝ ադրբեջանական սփյուռքի ինֆորմացիոն կենտրոնի ղեկավարը, որը կազմակերպում է այսպես կոչված աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ կոնգրեսը, իր թվիթերի էջում սպառնալիքներ է գրել Հայաստանի և Իրանի հասցեին. Աղբյուրը՝ «Սեփահ Սայբերի» և «Ազարիհա» թելեգրամային ալիքներ»: |