Davidoff և West ծխախոտի ապրանքանիշերի սեփականատերը հայտարարել է ռուսական բիզնեսից դուրս գալու մասին
Ծխախոտ արտադրող Imperial Brands (ապրանքանիշերը Parker & Simpson, West, Davidoff, Gauloises, Style, JPS, Fine, Maxim) հայտարարել է ռուսական բիզնեսը Ռուսաստանում տեղակայված ներդրողներին փոխանցելու մասին։ Այս մասին գրում է Kommersant-ը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։
Նկատենք, որ սա առաջին ծխախոտային ընկերությունն է, որը դադարեցրել է իր ռուսական բիզնեսը։
«2021 ֆինանսական տարում Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկել զուտ եկամտի մոտ 2%-ը և ճշտված գործառնական եկամտի 0,5%-ը։ Բացի այդ, մենք գնահատում ենք, որ այս գործարքի համար անկանխիկ դուրսգրումը կկազմի մոտ 225 միլիոն ֆունտ»,- նշել են հայտարարությունում:
Ընկերությունն ակնկալում է մոտ ապագայում գործարքի գրանցման ավարտ համապատասխան մարմիններում։
Imperial Brands-ը (նախկինում Imperial Tobacco Group plc) միջազգային ծխախոտային ընկերություն է: Kommersant-ի զրուցակցի խոսքով՝ Imperial Brands-ը զբաղեցնում էր ռուսական ծխախոտի շուկայի մոտ 5 տոկոսը։ Ռուսաստանում Imperial-ի գործունեությունը ներառում է վաճառքի և շուկայավարման բիզնես, ինչպես նաև արտադրական ձեռնարկություն Վոլգոգրադում:
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...