Բայդենի՝ Կիև այցելելուց հրաժարվելը խոսում է հակամարտությունը լուծելու ԱՄՆ-ի սահմանափակ կարողությունների մասին. Global Times

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի՝ Կիև գալուց հրաժարվելը խոսում է հակամարտությունը լուծելու Միացյալ Նահանգների սահմանափակ կարողությունների մասին, ասվում է Global Times-ի հոդվածում, գրում է RT-ն:

Նշվում է, որ այն փաստը, որ Բայդենը որոշել է զորքեր չուղարկել Ուկրաինա և հրաժարվել է Կիև այցելելու մտքից, շատ առումներով ցույց է տալիս ԱՄՆ-ի սահմանափակ կարողությունը՝ մասնակցելու հակամարտությանը։

 

Հրապարակման հեղինակի խոսքով՝ Բայդենի անվճռականությունը ցույց է տալիս նաև ամերիկյան վարչակազմի ցանկությունը՝ օգտագործել Ուկրաինան ռազմական շահի համար։
 

Հրատարակության հոդվածագիրը Կիև գալու Բայդենի ծրագրերի մասին հայտարարություններն անվանել է «օճառային թատրոն»՝ ցույց տալու իբր աջակցություն Ուկրաինային։

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բայդենը պետք է այցելի Ուկրաինա։