Ուկրաինայում սկսվում է հատուկ գործողության հաջորդ փուլը․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը India Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։
«Միայն սովորական սպառազինություն»,- ասել է Լավրովը։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ հենց Ռուսաստանն է միշտ հայտարարել, որ միջուկային պատերազմ չի կարող լինել։ Դա ուղղակի աներևակայելի է, հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովն Ուկրաինայում հատուկ գործողության պատճառ է անվանել ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք, երբ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում ստեղծվեցին այդ «պաշտպանական» դաշինքի առաջադեմ հարձակողական բազաները։
«Կարող եմ ձեզ ևս մեկ անգամ հավաստիացնել, որ մեր բանակը գործում է ռազմական ենթակառուցվածքների, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ», - ասել է Լավրովը։
Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանը կպարզի Բուչայում տեղի ունեցածի մասին ճշմարտությունը: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայում սկսվում է հատուկ գործողության հաջորդ փուլը։
Նմանատիպ հոդվածներ
Կախված նրանից, թե ինչ է «խմում կամ ծխում»․ Լավրովը՝ Զելենսկիի մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հայտարարություններն անո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Տեղի է ունեցել Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնությու...
«Մեկընդմիշտ փակենք այդ թեման, ինձ որևէ մեկը որևէ բան չի փոխանցել»․ Վալերի Օսիպյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ Հնարավոր է կանխել հայրե...
«Եթե անգամ Փաշինյանը գա ու գոռա՝ Նիկոլ հեռացիր, թող գա կանգնի, իրեն էլ թույլ կտանք»․ Կարին Տոնոյան
5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակո...