Պետք չէ «բախտը փորձել». ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու գաղափարից. Հանրապետական
ԱՄՆ-ին պետք չէ «բախտը փորձել», ուստի պետք է հրաժարվել Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու գաղափարից։ Այս մասին The American Conservative-ի համար իր հոդվածում գրել է քաղաքագետ և քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության պալեոպահպանողական խմբակցության նախկին գաղափարախոս Պատրիկ Բյուքենանը։
Փորձագետի կարծիքով, ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, եթե Ֆինլանդիան կամ Շվեդիան առճակատման մեջ մտնեն Ռուսաստանի հետ, ապա ԱՄՆ-ը պարտավոր կլինի մտնել պատերազմի մեջ։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը պետք է իրեն թողնի «գործողության ազատության» հնարավորությունը միջազգային հակամարտության դեպքում:
Քաղաքական գործչի խոսքով, Սառը պատերազմի ժամանակ Ֆինլանդիան չեզոք է եղել, իսկ Շվեդիան՝ ընդհանրապես Նապոլեոնի արշավների ժամանակներից։ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի տուժել նրանց չեզոքությունից։
«Ի՞նչ օգուտ մեր երկրին՝ ԱՄՆ-ին, որ ստիպված լինեն պայքարել միջուկային զենքի ամենամեծ պաշարն ունեցող պետության դեմ (Խմբ.՝ Ռուսաստան) Բալթիկ ծովում կամ Ֆիննական ծոցում ինչ-որ վեճի պատճառով, որը մեզ չի վերաբերում,- գրել է Բյուքենանը:
Նա նշել է, որ այժմ ԱՄՆ-ն ազատ է արձագանքելու կամ չարձագանքելու իր հայեցողությամբ՝ կախված ռիսկերի և օգուտների սեփական գնահատականից։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Ինչո՞ւ սահմանափակվել 20-րդ դարով. կարելի է սկսել Քրիստոսից առաջ 6-րդ դարի բաբելոնյան քարտեզներից. Միրզոյանը՝ Ալիևին
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությայնը, որ Հայաստանի հետ սահմանների ճշ...