«Հայաստան» դաշինքն ունի հստակ ծրագիր. Արամ Վարդևանյանը` Արցախի խնդրի մասին
«Հայաստան» դաշինքը հանուն Արցախի և Հայաստանի պայքարելու համար ունի գործողությունների հստակ ծրագիր, որի մանրամասներն առաջիկայում կներկայացվեն, Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հույս ունեմ, որ մեր հայրենակիցներն այդ մասով մի փոքր կհամբերեն։ Այժմ այնպիսի ժամանակաշրջան է, որ մեր գործողությունները պետք է հստակ ծրագրավորված ու համակարգված լինեն»,– նշեց պատգամավորը։ Նա կոչ արեց բնակչությանը զարթնել, վեր կենալ ու դուրս գալ թմբիրից, քանի որ հուսահատվելով, նեղվելով` այս իրավիճակից դուրս գալ հնարավոր չի լինի։ Վարդևանյանն ասում է` պետք է միասնական լինենք, համախմբվենք ու կհասնենք մեր արդյունքին։
Հարցին, թե ինչ ակնկալիք ունի Մոսկվա կատարվելիք այցից, պատգամավորն ընդգծեց` Նիկոլ Փաշինյանի, թե՛ միջազգային այցերից, թե՛ առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չի ունեցել, չունի, հակառակը` մշտապես տագնապի զգացում ունի։
Լուսանկարը` photolure-ի:
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
«Ամո՛թ բոլորիդ, չեղարկեցի՞ք ձեր թռիչքները, երբ 19 երկրներ ռմբակոծեցին Սերբիան». Սերբիայի նախագահի կոշտ հայտարարությունը
Սերբիան սկզբունքորեն շարունակում է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ չնայած օդանավերում, իբր, պայթուցիկ սարքերի մ...