«Ամո՛թ բոլորիդ, չեղարկեցի՞ք ձեր թռիչքները, երբ 19 երկրներ ռմբակոծեցին Սերբիան». Սերբիայի նախագահի կոշտ հայտարարությունը
Սերբիան սկզբունքորեն շարունակում է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ՝ չնայած օդանավերում, իբր, պայթուցիկ սարքերի մասին Ուկրաինայից ստացվող ամենօրյա ծանուցումներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink հեռուստաալիքի Hit Tvit հաղորդման եթերում։
«Ի՞նչ եք կարծում, մենք այսօր թռիչքներ ենք իրականացնում շահույթի՞ համար: Շահույթ չկա: Մենք գիտենք, որ ականի մասին հաղորդումները սուտ են: Դա արվում է օտարերկրյա ծառայությունների կողմից: Այսօր շահույթ չկա, մենք շարունակում ենք թռիչքները սկզբունքորեն, քանի որ ուզում ենք ցույց տալ, որ ազատ երկիր ենք և ինքներս ենք որոշումներ կայացնում։ Պետք չէ մեր փոխարեն որոշումներ կայացնել»,- ասել է նա։
Վուչիչը դատապարտել է նրանց, ովքեր պնդում են դադարեցնել սերբական օդային հաղորդակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման պատրվակով։
«Ամո՛թ բոլորիդ, չեղարկեցի՞ք ձեր թռիչքները, երբ 19 երկրներ ռմբակոծեցին Սերբիան»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ այժմ ՆԱՏՕ-ի անդամ առնվազն 30 երկրներ օգնում են մեկ երկրի։
«Մեզ ոչ ոք չօգնեց, և ամենահզոր երկրներից 19-ը հարձակվեցին մեզ վրա, ինչո՞ւ չչեղարկեցիք թռիչքները դեպի Ամերիկա, Լոնդոն, Փարիզ, Բեռլին: Բոլորդ լուռ էիք, երբ փոքր սերբ ժողովուրդը մեռնում էր», -նշել է նախագահը:
Ավելի վաղ «Էյր Սերբիա» ավիաընկերության բելգրադյան գրասենյակի աշխատակիցներն ու այցելուները տարհանվել էին ռմբակոծության մասին հաղորդագրությունից հետո: Արդեն բազմիցս ստացվել են կեղծ հաղորդումներ Air Serbia-ի ինքնաթիռներում Բելգրադ-Մոսկվա և Բելգրադ-Սանկտ Պետերբուրգ երթուղիներով թռչող օդանավերում ռումբերի առկայության մասին: Ինքնաթիռները վերադարձել են մեկնման վայր՝ ստուգման։ Կեղծ տեղեկությունները ստացվել են Ուկրաինայի և Լեհաստանի տարածքից։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ի հետ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել». Փաշինյանը մանրամասնում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում հանդիպումների ընթացքում առանձնակի ուշադրության է արժանացրել տարածա...
«Կոչ եմ անում, խնդրում ու պահանջում եմ». Փաշինյանը գրառում է արել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ջերմորեն շնորհավորում ե...
Բայդենը ցեղասպանություն տերմինն օգտագործել է հիմնվելով պատմական տվյալների վրա. ԱՄՆ պատասխանը` թուրքական ԶԼՄ-ին
Թուրքական TRT Haber պետական լրատվական հեռուստաալիքը հարցում է ուղարկել ԱՄՆ Պետդեպարտամենտին ապրիլի 24-ի ելույթի ժամանա...
Ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնենք. Իրանի նախագահը սպառնացել է
Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։ Այ...