Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սեփական անվտանգության միջոցներ ձեռնարկել. Ֆինլանդիան կանդամակցի՞ ՆԱՏՕ-ին
Եվրամիության եւ պետական ունեցվածքի հարցերով Ֆինլանդիայի նախարար Տյուտտի Տուպպուրայնենը «շատ հավանական» է համարում իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Ֆինլանդիայի ժողովուրդը, կարծես, արդեն որոշում է կայացրել, եւ ճնշող մեծամասնությունը սատարում է ՆԱՏՕ - ին Ֆինլանդիայի անդամակցությանը...Այս պահին ես կասեի, որ դա շատ հավանական է, բայց որոշումը դեռ չի ընդունվել», - ասել է նա այսօր բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Տիկինը նշել է, որ ՆԱՏՕ-ին հայտ ներկայացնելու գործընթացը պետք է որքան հնարավոր է շուտ անցնի խորհրդարանում ժողովրդավարական քննարկման ընթացքում: Նախարարը հավելել է, որ Հելսինկիում տեղյակ են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին:
«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի սեփական անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Հետեւաբար, մենք պետք է շատ, շատ զգույշ լինենք, որպեսզի արտաքին գործոնների պատճառով չսահմանափակենք մանեւրելու մեր սեփական տարածքը: Այնպես որ, ինչ էլ ասի Ռուսաստանը, մենք դա, իհարկե, լսում ենք, բայց մենք մեր սեփական որոշումներն ենք ընդունում՝ ելնելով մեր շահերից և մեր պայմաններից, մեր ընդհանուր իրավիճակի հաշվարկից», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մ...
Փակեք Sputnik-Ադրբեջանը քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ` Մարգարիտա Սիմոնյանը. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատգամավոր, Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահարրամովը...
Սպիտակ տանը հերքել են Բայդենի խոսքերը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի այց Ուկրաինա չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, փո...