ՌԴ-ից արտահանվող հացահատիկի մաքսը կավելանա` հասնելով մինչև 110.7 դոլարի
Ռուսաստանից ցորենի արտահանման մաքսն ապրիլի 20-ից մինչեւ 26-ը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 110,7 դոլար՝ մեկ շաբաթ առաջվա 101,4 դոլարի դիմաց, ասված Է ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:
Գարու մաքսը բարձրանում Է մեկ տոննայի դիմաց մինչեւ 76 դոլար՝ մեկ ամիս առաջվա 75,4 դոլարի դիմաց, եգիպտացորենի մաքսը կավելանա մեկ տոննայի դիմաց մինչեւ 66,1 դոլար՝ անցյալ շաբաթվա 65,8 դոլարից: Ցորենի եւ մեսլինի (ցորենի եւ տարեկանի խառնուրդ) արտահանական մաքսի հարկադրույքը հաշվարկված Է՝ ելնելով մեկ տոննայի դիմաց 358,2 դոլար հանձնարարական գնից, գարունը՝ մեկ տոննայի դիմաց 293,6 դոլար, եգիտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց 279,5 դոլար:
Հարկադույքները կիրառվում են դրանց զետեղման օրվանից հետո երրորդ աշխատանքայն օրվանից եւ գործում են մինչեւ մաքսերի հերթական հարկադրույքների կիրառման սկիզբը: 2021 թվականի ապրիլի 1-ից ՌԴ-ի գյուղատնտեսության նախարարությունն սկսել Է թեստավորել հացահատիկների արտահանման «լողացող» մաքսի հաշվարկի մեխանիզմը, որն ուժի մեջ Է մտել 2021 թվականի հունիսի 2-ից:
Փետրվարի 5-ից շուկայի մասնակիցները Մոսբորսայում կնքված պարտավորագրերի մասին տվյալները հաղորդում են՝ հանձնարարական գնի հաշվարկի ձեւավորման համար: Այդ տեղեկատվության հիման վրա գյուղատնտեսության նախարարությունը որոշում Է մաքսի չափը մեկ շաբաթ ժամկետով: Հաշվարկված մաքսերն ամեն շաբաթ հրապարակվում են նախարարության կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մ...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...
Փակեք Sputnik-Ադրբեջանը քանի որ այն ղեկավարում է ազգությամբ հայ` Մարգարիտա Սիմոնյանը. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատգամավոր, Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի անդամ Բահրուզ Մահարրամովը...