IT-հսկաները արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները. Լավրով
Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են գլոբալ, արեւմտյան, առաջին հերթին, ամերիկյան ինտերնետ հարթակները հովհարաձեւ արգելափակում ամբողջ աշխարհում ռուսաստանյան տեղեկատվական ռեսուրսները:
Դա անում են ցուցադրաբար, առանց ամաչելու: Օրերս Youtube տեսահոսթինգով սահմանափակվել Է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի հասանելիությունը, այնուհետեւ նմանօրինակ միջոց Է կիրառվել նաեւ Պետական Դումայի օգտահաշիվի նկատմամբ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում: Նա ընդգծել Է, որ նախարարության հրապարակման չհիմնավորված սահմանափակումներ Է իրականացնում նաեւ Twitter-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...