Երբեմն նա խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Զենելսկիի մասին
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը կարծում Է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում Է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:
«Զելենսկին ավելի ու ավելի շատ օգնություն Է ցանկանում: Երբեմն նա խնդրում Է ավելին, քան կարելի Է տալ»,- ապրիլի 14-ին ասել Է Լը Պենը France 2 հեռուստաալիքի եթերում։
Պատասխանելով հաղորդումը վարողի հարցին՝ նա արտահայտվել Է Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ կիրառված «ցեղասպանություն» տերմինի գործածման դեմ:
«Ցեղասպանությունն ունի իրավաբանորեն շատ հստակ սահմանում, եւ այն չի համապատասխանում իրադրությանը»,- ասել Է Լը Պենը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի համաձայնվել ԱՄՆ-ի նաշագահ Ջո Բայդենի ասածին, որը պնդել Է, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» Է թվում: Ֆրանսիայի ղեկավարը «տերմինների գործածման հարցում զգուշության» կոչ Է արել: Լը Պենը միաժամանակ ընդգծել Է, որ չի հավատում Ռուսաստանի մեկուսացման հնարավորությանը միջազգայն ասպարեզում: «Դա աշխարհի մեծ տեություն Է»,- ասել Է նա՝ նշելով, որ հանդես Է գալիս ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի շփումների վերականգնման օգտին ուկրաինական հակամարտության ավատից հետո:
«Ես կարծում եմ, որ Արեւմուտքը կկորցնի, եթե երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանն ընտրությունն անի հօգուտ Չինաստանի հետ համագործակցության»,- ասել Է նախագահի թեկնածուն: Նա նշել Է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում իր արտաքին քաղաքականությունում ինքը կղեկավարվի «անկախության, հավասարահեռության եւ մշատականության» սկզբունքներով: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Ֆրանսիայում կկայանա ապրիլի 24-ին: Լը Պենի մրցակիցը կլինի երկրի գործող նախագահ Էմանունել Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորը պատառոտված կտորը համեմատեց` ՀՀ-ի անունից բանակցողների հետ
Խորհրդարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը: Ընդդիմադիր պատգամավորներից միայն «Հայաստան» խմբակցության պա...
«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը
Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մ...