Ընդդիմադիր պատգամավորներն այս պահին Սյունիքում են․ Իշխան Սաղաթելյանը ներկայացնում է հետագա պլանները
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մնացել են Լաչինի անցակետում են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել Արցախ։
«Մենք 3 խմբի էինք բաժանված՝ այս պահին մեր մյուս խմբերի հետ գտնվում ենք Սյունիքում; Մենք հայտարարել ենք, որ եռօրյա այցելություն ենք կատարում Արցախ և Հայաստանի մարզեր և հենց այդ ծրագրով շարժվում ենք։ Այսօր արդեն Սյունիքում պլանավորված հանդիպումներ ունենք»,- Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից էլ հետաքրքրվեցինք՝ իրենց խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե խաղաղապահներն ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համատեղ որոշմամբ է պատգամավորների ցուցակը կազմվել, և իրենք պարզապես կատարում են նրանց ցանկությունը՝ ինքը հաստատում է այս տեղեկությունը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ նման բան չի լսել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահները հայ պատգամավորներին Արցախ չեն թողել ադրբեջանական կողմի պահանջով։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...