ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ԱԺ-ում է
Խորհրդարանը շարունակում է քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում ներառված է 25 հարց․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը, որի ընդունվելու դեպքում կկարգավորվի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը և կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերը, որոնցով կապահովվի Գլոբալ Ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից հարկային հարցերում համապատասխանող երկրի կարգավիճակ և բավարար գնահատական ստանալը։
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները երեկ բոյկոտել էին ԱԺ նիստը և հայտարարել, որ մեկնում են Արցախ, սակայն Աղավնոյում ռուս ահմանապահները արգելել էին նրանց մուտքը Արցախ։ ՀՀ ԱԳՆ–ն անդրադարձել է դեպքին և նշել, որ դա հակասում է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է մնա ու կարգավիճակ ունենա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքը և արդյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել
Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում մանրամասներ հայտնեց երեկ՝ Բրյուսելում կայացած իր, Ադրբեջանի նախագահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 6 փաստաթուղթ է ստորագրվել Ռուսաստանի և Հայաստանի միջև
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Պուտինին ասաց` որն է գլխավոր հարցը
Այս այցը ունի ոչ միայն պրակտիկ, այլև խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագ...