Ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ. Սարգսյան
Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Այս մասին նշել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ տարածված հայտարարության մեջ։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները: Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»,-նշվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...