Բայդենը երկարաձգել է արտակարգ դրությունը Ռուսաստանի գործողությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է կայացրել երկարաձգել 2021-ի ապրիլի 15-ին սահմանված արտակարգ դրությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականության հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարներին ուղղված նախագահի ծանուցման մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Ես որոշել եմ, որ անհրաժեշտ է պահպանել 14024 հրամանագրով հայտարարված արտակարգ դրությունը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության արտաքին քաղաքական հատուկ կործանարար գործունեության հետ»,- ասվում է փաստաթղթում։
Ամերիկացի առաջնորդը կրկին մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտրություններին միջամտելու, ինչպես նաև թշնամական կիբեր գործունեության մեջ։ Նշվում են նաև «Մոսկվայի ջանքերը»՝ խաթարելու ազատ և արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական ինստիտուտները Միացյալ Նահանգներում և նրա դաշնակից երկրներում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով. Քերոբյանը՝ РБК-ին
Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները կատարում է ռուբլով: Այս մասին РБК-ին հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբ...
Լեռնային Ղարաբաղ, հայ- թուրքական հարաբերություններ. հատվածներ՝ Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունից
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն....
Փաշինյանն ու Ալիևը արտգործնախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները
Միշելի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ի...
Քանի ադրբեջանցի է բնակվել ԼՂԻՄ-ում. Արցախի պետնախարարը հակադարձել է Ալիևի կեղծիքին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ հայտարարությունների, ասել է, թե խորհրդային տարիներին...