ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող Օհանյանի կինը իր 3-ից 5 հազար դոլարանոց կլատչերը ծուռ բռներ, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դներ․ Ալեքսանյան
«Սեյրան Օհանյանն այսպես դնելով Արցախի դրոշը՝ չգիտեմ, թե ինչ է դնում, բայց կարծիք ունեմ, եթե Սեյրան Օհանյանն իր կյանքում ինչ-որ մի բան ծուռ դնելու, կամ թեքելու կարիք ուներ, թող էս տունը ծուռ կառուցեր կամ թող պարոն Օհանյանի քաղաքականությամբ զբաղվող կինը իր 3-ից 5 հազար դոլարանոց կլատչերը ծուռ բռներ, բայց ոչ Արցախի դրոշը ծուռ դներ»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում ասաց քպ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ տխմարություն անվանելով այն վերնագրերը, որ ինքն Արցախի դրոշը հեռացրեց ամբիոնից։
«Մի հատ նայեք էլի Սեյրան Օհանյանը այ էսպիսի պլաստիկ կտորով Արցախի դրոշ ա կպցնում, թող իր դղյակը էտ պլաստիկայով կպցներ: Մենք դարձանք Արցախի դրոշ հանող, իրենք դարձան Արցախի դրոշ դնող»,- հավելեց Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիրները ԱԺ-ում տեղադրեցին Արցախի դրոշը, լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է․ հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեկցում ավտոշարասյունը
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ Ռուսական լրատվականները տեսանյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամայում եմ չեղարկել այդ հարձակումը․ Պուտինը՝ Շոյգույին
ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ 1478 զինյալ արդեն հանձնվել է։ Նշվում է, որ Մարիուպոլից...
Իրանից հայտարարել են, որ կոշտ պատասխան կտան այլ պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու ծրագրերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թվիթերյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են Հայաս...