Ռուսաստանը կվերսկսի իր լուսնային ծրագիրը․ Խոսքը ՝ «Լունա-25»-ի մասին է
Ռուսաստանը կվերսկսի իր լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատացված սարքի գործարկման մասին է։ Այս մասին այսօր՝ «Վոստոչնի» տիեզերակայանում՝ ռուս տիեզերագնացներին պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել աշխատանքը նոր սերնդի տրանսպորտային նավի և միջուկային տիեզերական էներգիայի տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ, որտեղ երկիրն ունի շատ լավ սկիզբ և «բացարձակապես հստակ առավելություն»։
«Մենք կվերսկսենք լուսնային ծրագիրը, խոսքը «Լունա-25» ավտոմատ ռոբոտային «Լունա-25» տիեզերանավի արձակման մասին է Վոստոչնի տիեզերակայանից»,- ասել է նախագահը։
Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտում իր բոլոր պլանները՝ չնայած դրսի ճնշմանը, ընդգծել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել են Բլագովեշչենսկում և ուղևորվել Ամուրի շրջանի «Վոստոչնի» տիեզերակայան: Հաստատություն այցելությունը նախատեսված է Տիեզերագնացության օրվա կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...