Ի՞նչ է պլանավորում անել ընդդիմությունը Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում․ Սաղաթելյան
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն:
«Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը:
Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին, ապա ՌԴ-ն կանի հետևյալը․ Մեդվեդև
Ռուսաստանը կամրապնդի սահմանները միջուկային զենքով, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը լիովին իրավունք է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները լքեցին նիստերի դահլիճը և հայտարարեցին, որ մեկնում են Արցախ
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս շաբաթվա...
Ռուսաստանի դաշնակիցը չի ճանաչում Հարավային Օսեթիայի ընտրությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբող...
ՀՀ-ի հետ միացումը քիչ հավանական եմ համարում. Արցախի նախագահը` երկրի կարգավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` Մարտակերտ քաղաքում, շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և...