Ուզում եմ ներողություն խնդրել իմ և Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից․ Ալեն Սիմոնյան
Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ և Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը, դա էմոցիոնալ պոռթկում էր և այդտեղ ես ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված։ Այս մասին «Ազատության»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին՝ ինչ հարաբերություններ ունի Հայկ Մարությանի հետ և որն էր նրան կոշտ գրառմամբ պատասխանելու պատճառը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես էմոցիոնալ մարդ եմ և եթե կարող եմ մեկին կարեկցել, օգնել, մի տեղ էլ զայրանալ, ապա կարող եմ շատ ծանր տանել այն, որ իմ ընկերը, ում հետ ես ճանապարհ եմ անցել, որին շատ բաներ ներել եմ և որի հետ ընդամենը 10 օր առաջ խոսել էի որպես ընկեր, իր հեռանալուց փորձում է ամեն ինչ մի կողմ դնել և շահարկել ինձ, իմ անունը։ Անկեղծ ասած ներելու և անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց և գտա, որ այդ բաները պետք է ասեմ։ Նորից եմ ասում ցավում եմ, ընդունում եմ, որ էմոցիոնալ էի։ Այս ընթացքում ես իր հետ չեմ փշվել, իրեն ու իր ընտանիքին միայն լավն եմ ցանկանում, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ դա կարծում եմ ավելի լավ կստացվի և չեմ ցանկանում այլևս իր մասին խոսել։ Ներել-չներելու հարց չկա, իր հետ կապված բոլոր խնդիրների ժամանակ միշտ առաջինն եմ եղել իր հետ կապված հարվածը իմ վրա վերցնելու, ինչո՞ւ էր պետք այդ օրը իմ մասին խոսել»,- ասաց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել և հակադարձել Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին...
Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթ կստորագրվի. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշակի մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր...
Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Մոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները նոր տեսակադրեր են հրապարակել Քարագլխից
Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել Քարագլխից, որում երևում է ադրբեջանական զինուժի նոր դիրքերը ռուս խաղաղապահների...