Պատերազմից առաջ թուրքական զենքի արտահանումն Ուկրաինա աճել է 30 անգամ

Ուկրաինական պատերազմի ֆոնին ուշադրություն է գրավել 2022 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայի կողմից այս երկիր զենքի արտահանման աճը։ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) տվյալների համաձայն՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը Ուկրաինա 2022 թվականի առաջին երեք ամսում աճել է 1,9 մլն դոլարից մինչև 59,1 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 30 անգամ։ Արձանագրություններում նշվում է նաև, որ այս արտահանման շատ մեծ մասը՝ 58 մլն դոլար, կատարվել է փետրվարին։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա սկսվեց փետրվարի 24-ին, փոխանցում է tr.euronews.com-ը։ 

 

Լրատվամիջոցը նշում է, որ Ուկրաինան վերջին տարիներին թուրքական Baykar ընկերությունից գնել է ավելի քան 20 «Bayraktar TB2» զինված անօդաչու թռչող սարք, իսկ հունվարի 27-ին պատվիրվել է ևս 16 մեքենա: Այս մեքենաները մատակարարվել են մարտի սկզբին։ TIM-ի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի պաշտպանության ընդհանուր արտահանումն աճել է 48,6 տոկոսով։ Թուրքիան 2021 թվականին արտահանել է 3,224 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք։ Այս ցուցանիշը վկայում է 2020 թվականի համեմատ 41,5 տոկոս աճի մասին։

Քաղաքականություն

Պատահարներ